«Ժառանգություն». Ապրիլի 5-ը նոր Հայաստանի ընտրության օրը չէ

«Ժառանգություն». Ապրիլի 5-ը նոր Հայաստանի ընտրության օրը չէ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սահմանդրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ՝ նշելով, որ ապրիլի 5-ը նոր Հայաստանի ընտրության օրը չէ:

«Հայաստանն օտար ազդեցությունների կամ միջանձնային բախումների փորձադաշտ չէ: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական և նվիրյալ հատվածների»,- ասվում է հայտարարության մեջ:

Կուսակցությունից նշել են՝ ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի «երազանքների Սահմանադրական դատարան տանող ճանապարհը չի կարող կառուցվել ոչ կեղծված առկա սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով դրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա»:

«Ներկայիս իրավիճակում ապրիլի 5-ի ահմանադրական հանրաքվեի թե «այո»-ն, թե «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի»,- ասվում է հայտարարության մեջ:

«Ժառանգությունում» համոզված են՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ ուղին իշխանության կողմից 2020-ին Սահմանադիր ժողովի գումարումն է, ՀՀ պատմության մեջ «առաջին օրինակարգ Սահմանադրության նախագծի մշակումը և նոր հանրաքվեի անցկացումը, որից հետո մենք կունենանք պետական հիմնական օրենք՝ համապատասխան դատարանով հանդերձ, մեր ազգային-պետական շահերին համապատասխան»:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին: «Այո»-ի շտաբը ղեկավարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---