Չինական Հուբեյի բնակիչներին արգելել են տնից դուրս գալ17 փետրվարի 2020 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի պատճառով արգելել են հետիոտների և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Ըստ փաստաթղթի՝ բնակիչներին արգելվում է լքել տները: Բնակավայրերում թույլատրվում է տեղաշարժը միայն առողջապահական հաստատությունների և կենսաապահովման ձեռնարկությունների աշխատակիցներին՝ որոշակի երթուղիով և խիստ սահմանված ժամկետներում: Խախտողները 10 օրով կձերբակալվեն, գրում է «Վեդոմոստին»՝ չինական «Սինհուա» գործակալությանը հղումով: Արգելվել է նաև բոլոր մեքենաների երթևեկությունը, բացի բուժանձնակազմին սպասարկողներից, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ և հատուկ անցաթղթեր ունեցող մեքենաների: Արգելքը խախտած ավտոսեփականատերերը կզրկվեն վարորդական իրավունքից, 500 յուան տուգանք կմուծեն և 10 օրով կձերբակալվեն: Հուբեյի առողջապահության պետական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին 24 ժամում մահացել է կորոնավիրուսով 100 հիվանդ, վարակվել է մոտ 2000-ը: Նահանգում վարակվածների քանակը գերազանցել է 58,100-ը, որոնցից մահացել է 1696-ը, ապաքինվել՝ 6639-ը: Հուբեյից դուրս 5 մարդ է մահացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գերագույն հոգևոր խորհուրդ․ Եկեղեցին, չունենալով քաղիշխանության հավակնություն, պիտի շարունակի ջանալ հանուն հայրենիքի Կոչ է արվում իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին Ֆասթ Բանկի աջակցությամբ հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգ է կայացել «Բարդերի ակումբը» Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը» ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց |