Թուրքիան շարունակում է պայմաններ առաջադրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն այն բանից հետո, երբ «Հայաստանը վերականգնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առեւտրի նախարար Քուրշադ Թուզմենը: «Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բացել սահմանը եւ զարգացնել տնտեսությունը: Մենք դեմ չենք դրան: Տնտեսական կապերի զարգացումը լավ կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,- հայտնել է Թուրքիայի առեւտրի նախարարը` ելույթ ունենալով Բաքվի թուրք-ադրբեջանական ֆորումում, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---