Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը մահացել է կորոնավիրուսից18 փետրվարի 2020 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Չինական Ուհան քաղաքի ամենամեծ հիվանդանոցի գլխավոր բժիշկը մահացել է կորոնավիրուսից, հայտնել է Reuters-ը՝ Չինաստանի պետական հեռուստատեսությանը հղումով: Բժշկի մահվան մասին հայտնել է նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի թերթը՝ «Ժեմին Ժիբաոն», սակայն ավելի ուշ հեռացրել է այդ հաղորդագրությունը, գրում է TVRain-ը: Փետրվարի սկզբին Ուհանում մահացել էր բժիշկ Լի Վենլյանը, որն առաջինն էր զգուշացրել կորոնավիրուսի բռնկման մասին: Նա վարակվել էր կենտրոնական հիվանդանոցում աշխատելիս հունվարի կեսին: Դեկտեմբերի 30-ին նա զգուշացում էր ուղարկել իր գործընկերներին վիրուսային վարակի մասին, սակայն ոստիկանությունը կարգադրել էր նրան «դադարեցնել սուտ մեկնաբանությունները»: Վերջին 24 ժամում Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու 1886 նոր դեպք է գրանցվել: Հիվանդների ընդհանուր թիվը երկրում գերազանցում է 72,000-ը, մահցել է 1873 մարդ: Ավելի քան 12,000-ն ապաքինվել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |