Հելսինկիում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը 5 դեկտեմբերի 2008 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հելսինկիում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: ՀԱՊԿ անդամ պետությունները ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում հանդես կգան միասնական դիրքորոշմամբ Եվրոպական անվտանգության նոր պայմանագրի հարցում: Այդ մասին Հելսինկի մեկնելուց առաջ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում տեղի կունենա նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ կմշակվի համաձայնեցված դիրքորոշում Եվրոպական անվտանգության նոր պայմանագրի վերաբերյալ: Կազմակերպության անդամ պետություններն սեպտեմբերին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում արդեն իսկ սատարել են Եվրոպական անվտանգության պայմանագիր մշակելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը, ինչը գրանցվել է ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանի հռչակագրում: Նոյեմբերին, երբ ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդակցություններ անցկացվեցին ՀԱՊԿ Քարտուղարությունում, այս դիրքորոշումը հաստատվեց եւս մեկ անգամ»,-ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի ինչպես ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին, այնպես էլ կազմակերպության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |