Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ կարգելվի![]() 19 փետրվարի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով Չինաստանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ՌԴ, փոխանցում է ՌԲԿ-ն: Արգելքը փետրվարի 20-ից կսկսի գործել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ երկիր գործնական կամ մասնավոր այց կատարողների համար: Որոշումն ընդունվել է «բնակչության առողջությունը պաշտպանելու և կորոնավիրուսի չտարածման նպատակով»: Ռուսաստանը որոշել է նաև փետրվարի 19-ից ժամանակավորապես կասեցնել չինացիներին մուտքի արտոնագրի տրամադրումը: Չինաստանի ազգային առողջապահական հանձնաժողովի տվյալով՝ երկրում գրանցել է կորոնավիրուսի 74,185 դեպք: ԱՀԿ տվյալով՝ փետրվարի 18-ի դրությամբ՝ Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված 804 մարդ կա, ընդհանուր առմամբ, մահացածների թիվը հասել է 2010-ի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |