Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է19 փետրվարի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 16 տարի առաջ՝ 2004-ի փետրվարի 19-ին, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունվարի 11-ից Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացին: Սաֆարովը կացնահարեց հայ սպային գիշերը, երբ նա քնած էր: Գուրգեն Մարգարյանի շիրիմն ամփոփվեց Եռաբլուր պանթեոնում, Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով սպան 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով: 2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը դատապարտեց մարդասպանին ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի: 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին, որտեղ ներում և հերոսի կոչում շնորհեցին, բնակարան տվեցին ու վճարեցին 8 տարվա աշխատավարձը: Սաֆարովին արտահանձնելու որոշումից հետո Հայաստանը խզեց և մինչ օրս չունի դիվանագիտական հարաբերություններ Հունգարիայի հետ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը |