Թուրք իրավապաշտպանն ազատ արձակվելուց մի քանի ժամ անց կրկին ձերբակալվել է19 փետրվարի 2020 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Հայտնի թուրք իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալան, որն ավելի վաղ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի կողմից արդարացվել էր Գեզիի ցույցերի գործով, կրկին ձերբակալվել է: Քավալան ակտիվորեն մասնակցել է 2013-ի ամռանը Գեզի զբոսայգու հակակառավարական ցույցերին։ Նա կալանավորվել էր 2017-ի դեկտեմբերին, մեղադրվում էր 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։ Փետրվարի 19-ին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալության օրդեր է արձակել 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գործով ընթացող հետաքննության շրջանակում, գրում է Civilnet-ը: Ըստ դատախազության հաղորդագրության՝ կառույցը բողոքարկել է դատարանի որոշումը։ «Ազատություն Օսման Քավալային» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ոստիկանությունում նրա պահման ժամկետը 24 ժամ է, որից հետո նա կտեղափոխվի Չաղլայան դատարան։ Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է Anadolu Kültür հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |