Չինաստանի դեսպանը ՀՀ նախագահին է հանձնել Սի Ծինփինի նամակը![]() 19 փետրվարի 2020 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել վերջինիս պաշտոնակից Սի Ծինփինի նամակը, որով նա երախտագիտություն է հայտնում: Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության, երկու երկրի և ժողովրդի բարեկամության վրա: «Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,- նշված է ՉԺՀ նախագահի ուղերձում: Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը հանդիպմանն անդրադարձել են նաև կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Նրանք բարձր են գնահատել միջպետական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ կողմերը կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել հայ-չինական բարեկամության զարգացման և գործընկերային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2004-ի, ևս 4 մարդ մահացել է երկրի սահմաններից դուրս: Այսպիսով աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը 2009 է: Ըստ Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի՝ ապաքինվել է ավելի քան 14,300 հիվանդ, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 74,100-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |