Բաքվում գտնում են, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը եւ «պահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

PanARMENIAN.Net - Ադրբեջանին հարկավոր է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորում, որը հաշվի կառնի բոլոր կողմերի շահերը եւ «կպահպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», այսօր Հելսինկիում ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը` ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում:



Մոսկվայում նոյեմբերի 2-ին ստորագրված համաձայնագիրը լավ հիմք է հակամարտության կարգավորման համար, սակայն կրակի դադարեցման մասին բանաձեւը բավական չէ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:



«Հակամարտությունը քաղաքական կարգավորման կարիք ունի, որը հաշվի կառնի բոլոր կողմերի շահերը»,-ասել է Մամեդյարովը: Ղարաբաղյան հակամարտությունը, նրա խոսքերով, անկայունության աղբյուրներից մեկն է, ուստի ԵԱՀԿ-ն պետք է առավելագույն ջանքեր գործադրի նրա կարգավորման համար, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---