Թրամփն Ասանժին ներում է առաջարկել՝ ՌԴ հարցով գործարքի դիմաց20 փետրվարի 2020 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է առաջարկել WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ պայմանով, որ նա հայտարարի, թե Ռուսաստանը մասնակից չէ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելուն: Այս մասին գրել են բրիտանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնի ելույթին, փոխանցում է Deutsche Welle-ը: 2016-ին հաքերները կոտրել էին Դեմոկրատական կուսակցության սերվերները: WikiLeaks-ը հրապարակել էր 20,000 էլեկտրանոյաին նամակ, որոնք գրվել կամ ուղարկվել են պաշտոնյաների կողմից: ԱՄՆ հատուկ ծառայությունները կարծում են, որ հարձակումն իրականացրել են ռուս հաքերները: Ռոբինսոնի խոսքով՝ առաջարկը ներկայացվել է 2017-ի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դանա Ռորաբախերի կողմից: Քաղաքական գործիչը հայտնել է, որ գործում է նախագահի հրահանգով և առաջարկել ներում կամ «այլ ելք»: Նախկին կոնգրեսմենը ժխտել է իրեն վերագրված միջնորդի դերը՝ նշելով, որ ոչ Թրամփը, ոչ էլ նրա հետ փոխկապակցված որևէ մեկը չեն փորձել կապվել իր հետ: Նա նշել է, որ Ասանժին հանդիպել է իր նախաձեռնությամբ և հաղորդել նրան, որ կարող է նախագահ Թրամփին խնդրել ներել իրեն, եթե փոխարենը նա ասի, թե կոնկրետ ով է իրեն փոխանցել հանրապետականների էլեկտրոնային նամակագրությունը: Իր հերթին Սպիտակ տունը Թրամփի կողմից Ասանժին ներում շնորհելու մասին լուրն անվանել է «լիակատար հորինվածք և կատարյալ սուտ»՝ նշելով, որ նախագահն ու նախկին կոնգրեսականը երբեք չեն զրուցել այդ թեմայով: 2012-ին Ասանժը ապաստան էր գտել Էկվադորի դեսպանատանը Լոնդոնում՝ խուսափելով Շվեդիայի կողմից ձերբակալությունից իրեն ներկայացված բռնաբարության մեղադրանքի պատճառով: WikiLeaks-ի հիմնադիրը կարծում էր, որ Շվեդիան իրեն ԱՄՆ կարտահանձնի, որտեղ իրեն կդատապարտեն Իրաքում և Աֆղանստանում այդ երկրի գործողությունների վերաբերյալ հարյուր հազարավոր գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար: Ավելի ուշ Շվեդական իրավապահները դադարեցրին Ասանժի գործով հետաքննությունը: Բրիտանիայի ոստիկանությունը 2019-ին Էկվադորի դեսպանատանը ձերբակալեց Ասանժին: Լոնդոնի դատարանը մայիսին նրան դատապարտեց 50 շաբաթվա ազատազրկման: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |