Կրակոցներ՝ գերմանական Հանաուում. 9 մարդ զոհվել է, կասկածյալի դին գտել են տան մոտ

Կրակոցներ՝ գերմանական Հանաուում. 9 մարդ զոհվել է, կասկածյալի դին գտել են տան մոտ

PanARMENIAN.Net - Գերմանական Հանաու քաղաքում 9 մարդ է զոհվել հրաձգության հետևանքով, փոխանցում է BBC-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր 8 սպանվածի մասին, սակայն ծանր վիրավորվածներից ևս մեկը մահացել է. առնվազն 5 մարդ լուրջ վնասվածքներ ունի:

Տեղացիները հայտնել են, որ 22:00-ին առաջին կրակահերթն է եղել՝ մոտ տասնյակ կրակոցով: Այնուհետև զինյալը նստել է մեքենա և ուղևորվել դեպի հրապարակներից մեկը: Ըստ տեղական թերթերի՝ առաջին բարի մոտ սպանվել է 3 մարդ, երկրորդի մոտ՝ 5:

Դեպքից մի քանի ժամ անց ոստիկանությունը կասկածյալի դին գտել է իր տան մոտ: Եւս մեկ դի հայտնաբերվել է հարևանությամբ, այսինքն, ընդհանուր առմամբ, 11 մահվան դեպք է գրանցվել:

Ոստիկանությունից հայտնել են, որ որևէ այլ կասկածյալ չկա, կրակահերթի պատճառների մասին տվյալներ նույնպես չկան:

Հանաուն ունի մոտ 90,000 բանկչություն, գտնվում է Ֆրանկֆուրտից դեպի արևելք:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---