Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 3,4 մլրդ դրամ կարժենա20 փետրվարի 2020 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3,4 մլրդ դրամ կհատկացնի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպմանը: Ընդ որում՝ մոտ 2.5 մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեի կազմակերպման համար, 660 մլն դրամը՝ օգտագործել 1500 տեղամասում առցանց համակարգով տեսանկարահանման և հեռարձակման համար, իսկ մնացած 234 մլն-ը կտրվի ոստիկանությանը՝ ընտրողներին ծանուցելու համար: Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ հաշվարկները կատարված են գործող օրենսդրության տրամաբանությամբ, իսկ գումարի 80-85%-ն օգտագործվելու է տեղամասերում աշխատանքի վարձատրության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն: «Ժողովրդի ազատ կամարտահայտության համար, այո’, պետք է ծախսվեն գումարներ: Բոլոր ընտրությունները, որ տեղի են ունենում, որոշակի գումար արժեն»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սա չպետք է շահարկումների առիթ դառնա: ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների հանարքվեն կկայանա ապրիլի 5-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |