Վլադիմիր Պուտինը Տիգրան Սարգսյանին. «Մենք ունենք խոսելու բան»

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բավական հաջող կերպով են զարգանում, ընդ որում, գրեթե բոլոր ուղղություններով` եւ էներգետիկայի, եւ մյուս ճյուղերում: «Մեզ մոտ նախագծեր են իրականացվում, մենք համագործակցության մեծ ծավալ ունենք, եւ ես վստահ եմ, որ Ձեր այցը շատ գործնական, օգտակար ու կոնստրուկտիվ է լինելու. մենք ունենք խոսելու բան»,- նշել է նա:



Տիգրան Սարգսյանն իր հերթին Հայաստանի նախագահի, կառավարության եւ ողջ հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Մոսկովյան եւ Համայն Ռուսիո Հայրապետ Ալեքսիյ II-ի վախճանի կապակցությամբ:



Մոսկովյան եւ Համայն Ռուսիո Սրբազան Հայրապետ Ալեքսիյ II-ը վախճանվել է այսօր առավոտյան: Մոսկովյան հայարպետության հաղորդմամբ Ալեքսիյ II-ի մահվան պատճառը սրտի անբավարարվածությունն էր: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը մահացել է այն բանից հետո, երբ վերադարձել է Գերմանիայից, որտեղ անցնում էր բուժման հերթական կուրսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---