Չինաստանում կորոնավիրուսով նոր հիվանդների թիվը 24 ժամում քառակի կրճատվել է![]() 20 փետրվարի 2020 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսով նոր հիվանդների թիվը 24 ժամում քառակի կրճատվել է: Երկրի առողջապահության ազգային հանձնաժողովը բացատրում է վարակների հայտնաբերված դեպքերի կրճատումն ախտորոշման մեթոդի փոփոխությամբ, գրում է Deutsche Welle-ն: Միաժամանակ, վերջին 24 ժամում վարակի 394 նոր դեպք է գրանցվել, հայտնել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը: Այդ ընթացքում երկրում ևս 114 մարդ է մահացել թոքաբորբից, որի հարուցիչը նոր վիրուսն է: Փետրվարի 19-ին իշխանությունները հայտնել են 1749 նոր հիվանդի մասին: Անկումը պայմանավորված է վարակի ախտորոշման մեթոդի փոփոխմամբ: Չինաստանում, ընդհանուր առմամբ, վիրուսը հայտնաբերվել է 74,576 մարդու մոտ: Չինաստանից դուրս կորոնավիրուսով հիվանդներ են ի հայտ եկել աշխարհի 25 երկրում: Իրանն ԱՄԷ-ից հետո Մերձավոր Արևելքի 2-րդ երկիրն է, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |