Վրաստանի նախկին վարչապետը դուրս է եկել բանտից ու իշխանափոխություն է խոստանում20 փետրվարի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին դուրս է եկել թբիլիսյան բանտից: Նախկին իշխանությունների ամենաազդեցիկ նախարարներից մեկը գրեթե 7 տարի անցկացրել է կալանավայրում, գրում է BBC-ն: Մերաբիշվիլիի կողմնակիցները ծափահարություններով են դիմավորել նրան: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր թիմակից Մերաբիշվիլին հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն և իշխանափոխություն է խոստանում: «Ես երաշխավորում եմ, որ մեկ տարում այս կառավարությունը կավարտվի: Դա անհրաժեշտ է անել, և մենք դա անպայման կանենք: Դա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը զարգանա»,- ասել է նա: Մերաբիշվիլին դուրս է եկել կալանավայրից Վրաստանում քաղաքական իրավիճակի սրման ֆոնին և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որոնք կայանալու են 2020-ի հոկտեմբերին: Մերաբիշվիլին համարվում է հետհեղափոխական կառավարության ամենահակասական անձերից մեկը: Բնակչության մի մասի համար 2004-ի դեկտեմբերից մինչև 2012-ի հուլիսը ներքին գործերի նախարարությունը գլխավորած Մերաբիշվիլին հաջող բարեփոխումների և կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և կրիմինալի դեմ պայքարի խորհրդանիշ է: Բայց նաև մեղադրանքների գլխավոր թիրախն է՝ Վրաստանի նախկին իշխանությունների օրոք մարդու իրավունքների խախտումների մասով: Մերաբիշվիլին մեղավոր էր ճանաչվել 5 քրգործով՝ դատապարտվելով ընդհանուր առմամբ 6 տարի և 9 ամիս ազատազրկման: Ինքը Մերաբիշվիլին իր մեղքը չի ճանաչել առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |