Վարչապետ. Նախկին պաշտոնյաները Մոնումենտում դղյակներ են կառուցել, հիմա ասում են՝ օրինականացրեք

Վարչապետ. Նախկին պաշտոնյաները Մոնումենտում դղյակներ են կառուցել, հիմա ասում են՝ օրինականացրեք

PanARMENIAN.Net - Հանրային տարածքների վրա կառուցված շատ հայտնի առանձնատների սեփականատերեր դիմել են Երևանի քաղաքապետարան՝ հայտնելով, որ իրենց շինարարությունն ապօրինի է և օրենքով պարտավոր եք օրինականացնել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ մարդիկ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, կառուցել են աներևակայելի չափսերի տներ, օրինակ՝ Մոնումնետում: Եկել, ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել:

Ու Երևանի քաղաքապետը հայտնել է, որ բոլոր իրավաբաններն ասում են՝ պարտավոր ենք օրինականացնել»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հարցրել է, թե կա՞ արդյոք Հայաստանում մի իրավաբան, որ կասի հակառակը:

«Եթե պետք լինի՝ այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառել և գնալ առաջ, քանի որ դա ուղղակի անհարմարանք է հանրային կարծիքի և ընդհանրապես ՀՀ-ում պրոցեսների նկատմամբ: Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք»,- հայտարարել է վարչապետը:

Մոնումենտում առանձնատուն ունեն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և այլոք:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---