Երևանցի ամուսինները $40,000 են գողացել Լոս Անջելես-Մոսկվա չվերթի հայ ուղևորուհուց

Երևանցի ամուսինները $40,000 են գողացել Լոս Անջելես-Մոսկվա չվերթի հայ ուղևորուհուց

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Լոս Անջելես-Մոսկվա չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհուց $40,000 գողանալու կասկածանքով երևանցի ամուսիններ են ձերբակալվել: Նրանք գումարը թաքցրել էին մարզակոշիկներում և բաճկոնի ծոցագրպանում և փորձել հեռանալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Օդանավակայանում ՌԴ ՆԳՆ գծային վարչության հերթապահ բաժին է դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող Լոս-Անջելես Մոսկվա չվերթի ուղևորուհին: Նա խնդրել է օգնել իրեն գտնել գոտու վրա ամրացող պայուսակը, որտեղ $40,000 կար և որը թողել է օդանավաում: Ոստիկանները զննել են ինքնաթիռը, սակայն ոչինչ չեն գտել:

Օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում կասկածներ է հարուցել ամուսնական զույգը Երևանից, որոնք նստած էին տուժողի կողքին: Ըստ բորտուղեկցորդների՝ պայուսակի տերը դուրս է եկել, բայց զույգը դեռ որոշ ժամանակ նստած է մնացել:

«Շուտով կասկածյալները հայտնաբերվել են դեպի Հայաստան չվերթին գրանցվելիս: Նրանց բերման են ենթարկել և տեղափոխել հերթապահ մաս: Կինը դժվարությամբ էր շարժվում, բողոքելով առողջական վիճակից, սակայն, պարզվել է, որ նրան նորմալ քայլել խանգարում էին մարզակոշիկներում թաքցված թղթադրամները: Գումարի մյուս մասը հայտնաբերվել է նրա ամուսնու բաճկոնի ծոցագրպանից:

Քրգործ է հարուցվել ՌԴ ՔՕ 158 հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հափշտակություն):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---