Մարզպետ. Ջիպեր ու դղյակներ ունեցող 983 ընտանիք զրկվել է «Փարոսից»20 փետրվարի 2020 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում նախորդ տարի «ջիպեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիք զրկվել է «Փարոսի» համակարգում ընդգրկված լինելու իրավունքից, հայտարարել է մարզպետ Գնել Սանոսյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն: «Նախորդ տարի սոցիալական առումով վերականգնվել է մարզում արդարությունը, և 900-ից ավելի ընտանիք դուրս է մնացել «Փարոսի» համակարգից: Հարցն այն է, որ մենք ուղղակի ջիպեր ու դղյակներ ունեցողներին հանել ենք այս համակարգից»,- հայտարարել է մարզպետը: Նրա խոսքով՝ այդ ընտանիքներին սոցիալական օգնության համակարգից հանելու արդյունքում մարզի բյուջեում հավաքագրված գումարը ծախսվել է անապահով ընտանիքիներին խոշոր եղջերավոր կենդանիներ նվիրելու վրա: Ըստ Սանոսյանի՝ մարզում «Փարոս» համակարգում ընդգրկված են մոտ 12,000 բնակիչ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է ՀՀ-ում նպաստառուների մասին՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ փաստացի չունեն դրա կարիքը, բայց ձևակերպված են որպես նպաստ ստացողներ: Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում մոտ 11,000 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ է մարում: Կառավարության նիստերից մեկին վարչապետւ խոսել է նաև 30,000 դրամ ստացող, բայց վարկով «Բրաբուս» գնող քաղաքացիների մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |