Հին ու բարի դոկտոր Դուլիթլը՝ նոր մոտեցմամբ. «ԿինոՊարկում» ֆիլմի փակ նախադիտումն էր20 փետրվարի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - «ԿինոՊարկում» կայացավ «Դոկտոր Դուլիթլի զարմանալի ճանապարհորդությունը» (Dolittle) ֆիլմի փակ նախադիտումը: Ինչպես միշտ՝ հրավիրված էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, բլոգերներ, դիջեյներ և այլ հայտնիներ: Սակայն այս անգամ միջոցառումն անցնում էր ավելի աշխույժ և ուրախ, քանի որ հայտնիներից շատերը եկել էին իրենց երեխաների հետ: Եւ զարմանալի չէ՝ ֆիլմը հիմնականում նախատեսված է երեխաների և երեխաներ ունեցող ընտանիքների դիտման համար: 90-ականների սերնդին քաջ հայտնի է դոկտոր Դուլիթլի կերպարը դերասան Էդի Մերֆիի կատարմամբ, սակայն նոր դոկտոր Դուլիթլը էապես տարբերվում է նախորդից: Նրա դերակատարը հայտնի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերն է, երկրորդական դերերում նույնպես հոլիվուդյան աստղեր են՝ Անտոնիո Բանդերասն ու Մայքլ Շինը: Ժամանակակից համակարգչային գրաֆիկայի շնորհիվ ֆիլմն էլ ավելի գրավիչ է ստացվել և վառ գույներով լեցուն: «ԿինոՊարկի» տնօրեն Արեգ Դանիելյանի խոսքով՝ այս փակ նախադիտումը տարբերվում է նախորդներից:
«Քանի որ ֆիլմն ավելի շատ մանկական է, երեխաների համար տոն ենք պատրաստել: Եւ առհասարակ՝ այժմ ձգտում ենք փոքր-ինչ փոխել ֆորմատը՝ նախադիտումները տոների վերածելով: Դա կախված կլինի նաև ցուցադրվող ֆիլմերի ժանրից, սպասվող հանդիսատեսից և այլն», - նշեց Դանիելյանը: Եւ իսկապես՝ այս փակ նախադիտմանը նույնիսկ երաժշտությունն էր տարբերվում՝ ավելի ռիթմիկ և ուրախ էր, իսկ դիջեյ Alen Hertz-ը՝ իմանալով, որ ֆիլմը կենդանիների մասին է, ելույթ էր ունենում նապաստակի դիմակով, ինչը հատկապես գրավիչ էր փոքրիկ հանդիսատեսի համար:
«ԿինոՊարկի» տնօրենը նշեց, որ փակ նախադիտում անցկացվում է ոչ բոլոր ֆիլմերի համար: Ընտրության հարցում առաջնորդվում են մի շարք ցուցանիշներով. մասնավորապես՝ համացանցում կինեմատոգրաֆի տվյալների խոշորագույն բազա հանդիսացող IMDb կայքում ֆիլմի վարկանիշով: «Ինչպես գիտեք, սա դոկտոր Դուլիթլի մասին պատմող առաջին ֆիլմը չէ: Ամենաառաջին ֆիլմը դուրս է եկել դեռևս 1967-ին, այն ունեցել է IMDb-ում 6.2 ցուցանիշը: Այնուհետև 1998-ին դուրս եկավ բոլորիս հայտնի՝ Էդի Մերֆիի այդ շարքի առաջին ֆիլմը, որի ցուցանիշը 5.4 էր, ինչը բավականին ցածր է, բայց չխանգարեց ֆիլմին շատ պոպուլյար դառնալ: Կոմերցիոն տեսակետից ֆիլմը միանգամայն հաջողված էր», - պատմեց Դանիելյանը:
Նրա խոսքով՝ կենդանասեր դոկտորի մասին պատմող նոր ֆիլմը ևս չունի բարձր վարկանիշ՝ ընդամենը 5.5 է, սակայն այն ևս շատ հաջողված կլինի, քանի որ կսիրվի փոքրերի կողմից: «ԿինոՊարկի» տնօրենի խոսքերը հաստատեց ֆիլմի ավարտին դահլիճը մեծ ոգևորությամբ լքող հանդիսատեսը, հատկապես՝ երեխաները, որոնք շատ տպավորված էին թե՛ սյուժեով, թե՛ ֆիլմի գույներով և հերոսներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |