Ռազմիկ Աբրահամյանին նոր մեղադրանք է առաջադրվել20 փետրվարի 2020 - 18:06 AMT PanARMENIAN.Net - «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել, ավելի խստացված: Նոր մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Այդ մասին տեղեկությունը հաստատել է Աբրահամյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը, տեղեկացնում է «Հետքը»: Նախկինում Աբրահամյանը մեղադրվում էր ՔՕ 167-րդ հոդվածի ոչ թե 3-րդ, այլ 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը)։ Պաշտպանը նշել է, որ Քննչական կոմիտեն Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ 5 մլն դրամի չափով: Քոչարյանն ասել է նաև, որ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանի խոսքով՝ որևէ առերեսում չի եղել, չնայած այն հանգամանքին, որ գործում Աբրահամյանի ցուցմունքին հակասող ցուցմունքներ կան։ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել էր 2019-ի դեկտեմբերին, սակայն դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությանբ, ոչ իրավաչափ էր ճանաչել նրա ձերբակալման որոշումն ու ազատ արձակել նրան։ 2019-ի նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Հայաստանի երկու քաղաքացի, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել էին ՀՀ քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխայի որդեգրումներ՝ խնամքը ստանձնած Իտալիայի քաղաքացիների կողմից: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |