Ադրբեջանի պատվիրակությունը Հելսինկիում ղարաբաղյան կարգավորման «սկզբունքների» իր տարբերակն է տարածել

PanARMENIAN.Net - Հելսինկիում ԵԱՀԿ երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «սկզբունքների» մասին փաստաթուղթ է տարածել: Ինչպես նշվում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հաղորդման մեջ, տարածված փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը երբեք զիջումների չի գնա «իր տարածաքային աբողջականության հարցում»: «Հակամարտությունը կարող է լուծվել միայն «տարածքային ամբողջականության» հարգանքի, Ադրբեջանի միջազգային-իրավական սահմանների պահպանման եւ Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների խաղաղ համագոյության հիման վրա... Կարգավորման գործընթացի վերջնական նպատակը Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մոդելի եւ իրավական շրջանակների մշակումն է: Կարգավիճակի որոշման գործընթացը պետք է անցակցվի նորմալ խաղաղ պայմաններում տարածաշրջանի ողջ բնակչության, այսինքն, հայկական եւ ադրբեջանական հասարակությունների ուղղակի մասնակցությամբ եւ Ադրբեջանի կառավարության հետ նրանց կոնստրուկտիվ փոխգործակցությամբ` բացառապես իրավական եւ ժողովրդավարական գործընթացի շրջանակներում...»,- ասվում է փաստաթղթում: Դրանում հստակված են նաեւ որոշ «կարեւոր քայլեր», որոնք անհրաժեշտ է նախաձեռնել նախքան Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցություններ սկսելը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---