Ախտորոշիչ ծառայության ղեկավարը պատշաճ օգնություն չի ցուցաբերել հիվանդին, որը հետագայում մահացել է20 փետրվարի 2020 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2013-ին բուժկենտրոնում բուժվող հիվանդի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննության համաձայն՝ 2013-ի դեկտեմբերի 4-ին բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարը, իր պարտականությունների հանդեպ անփույթ վերաբերմունքի արդյունքում, ստացիոնար բուժման մեջ գտնվող 37-ամյա հիվանդին ցուցաբերել է ոչ պատշաճ բուժօգնություն: Նա ախտորոշում կատարելիս 37-ամյա հիվանդի աղեստամոքսային համակարգն ուսումնասիրել է մասամբ՝ չհետազոտելով 12-մատնյա աղին, ինչի արդյունքում հիվանդի մոտ չի հայտնաբերել ակնհայտ արյունահոսության աղբյուր հանդիսացած 12-մատնյա աղու քրոնիկական խոցը: Արդյունքում հիվանդին նույն բուժկենտրոնի մասնագետները հետազոտության տվյալներով սխալ հետևություն են արել՝ հիվանդի օգնություն ցուցաբերելով ոչ լրիվ ծավալով: Արդյունքում խոցից շարունակական արյունահոսության պատճառով 37-ամյա հիվանդի մոտ առաջացել է հեմոռագիկ շոկ, որն էլ անզգուշությամբ հանգեցրել է վերջինիս մահը: Կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը մեղադրականով ուղարկվել է դատարան։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |