Վարչապետ. Բանակում ինքնասպանության 4 դեպք է եղել 2020-ին21 փետրվարի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - 2020-ին Զինված ուժերում 13 զոհից 5-ը մահացել են հիվանդության պատճառով, նրանց մի մասը եղել է ծառայության մեջ, մյուսը՝ ոչ, 4 զինվոր զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով, ևս 4-ը՝ ինքնասպանության, Առաջին ալիքի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2019-ին արձանագրվել է բոլոր պատճառներով գրանցված զոհերի պատմական մինիմում։ Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019-ին։ Շատ կարևոր է հասկանալ՝ ինչ է կատարվում։ Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի աշխատանքային թեմա: Մենք կշարունակենք բանակի բարեփոխումները, և հույս ունեմ, որ կկարողանանք առաջ շարժվել՝ բանակում զոհերի դեպքերի պատմական մինիմումներով»,- ասել է Փաշինյանը։ ՀՀ զինված ուժերում 2020-ին գրանցված մահվան դեպքերը լայն քննարկման առիթ են դարձել: ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր հնարավոր պաշտոնանկությունների մասին: Ավելի ուշ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանն ու Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին աշխատանքից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |