Ալիև. ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում

Ալիև. ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Նա այդ մասին ասել է Հռոմում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ ասուլիսում, տեղեկացնում է Interfax.az-ը:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է հանգուցալուծվի միջազգային իրավունքի շրջանակում: Ըստ դրա՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, ուստի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, թե «ՀՀ ղեկավարությունը ԼՂ հակամարտության մասին հանդես է գալիս հակասական և անպատասխանատու հայտարարություններով»:

Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ բաց քննարկում էր եղել: Սա հակամարտության ամբողջ պատմության ընթացքում բացառիկ հանդիպում էր, քանի որ երկու երկրի ղեկավարն առաջին անգամ դեմ առ դեմ բանավիճում էին թեմայի շուրջ: Նրանք երկուսն էլ պատմությանն էին հղում անում, սակայն Փաշինյանն ասել է, թե միջազգային հանրությունը հոգնել է՝ կողմերի՝ տարիներով կրկնվող փաստարկներից, իսկ 30 տարվա կոնֆլիկտը մեկ-երկու քայլով լուծել հնարավոր չէ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---