Ջուլֆալակյանը դժգոհում է. Ուզում են Օլիմպիադայի ուղարկել ԱԱ-ում 5-րդ տեղը գրաված մարզիկի21 փետրվարի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը ցանկանում է Օլիմպիադայի ուղարկել աշխարհի առաջնությունում 5-րդ տեղը գրաված մարզիկի: Նա հավելել է, որ դրանով մարզչական խորհուրդն իր քաշային կարգում (77 կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում: «Մարզչական կազմը ցանկանում է առանց պայքարի Օլիմպիական խաղեր ուղարկել մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել, մարզասերները գիտեն...)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով: …Խնդիրն այն է, որ Օլիմպիական խաղերին պետությունը պետք է ներկայացնի երկրի ուժեղագույն մարզիկը... Ում ասես պատրաստ են տանել Օլիմպիական խաղեր, միայն թե ես չլինեմ։ Ամոթ է։ Գոնե սպորտում ամեն ինչ հստակ է. ուժեղ է նա, ով հաղթում է։ Բայց հաղթելու համար պետք է մրցելու հնարավորություն տրվի»,- նշել է մարզիկը։ Ջուլֆալակյանը նաև հույս է հայտնել, որ մամուլը չի լռի, ինչպես նաև հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար և ով կհաղթի, նա էլ իրավունք կստանա ներկայացնելու ՀՀ-ն Տոկիո 2020-ին։ Ջուլֆալակյանը ներկայացրել է նաև վերջին տարվա իր արդյունքները՝ նշելով, որ ունեցել է ընդամենը 22 գոտեմարտ, որոնցից 20-ը՝ հաղթական. (Նիսի մրցաշար` ոսկի (2019 հունվար), .Եվրոպայի առաջնություն` բրոնզ(2019 ապրիլ), Կրասնոդարի մրցաշար` ոսկի(2019 նոյեմբեր), Մոսկվայի մրցաշար` արծաթ (2019 նոյեմբեր), Դանիայի մրցաշար` ոսկի(2020 հունվար): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |