Փաշինյան. ՀՀ-ում ոչ թե իշխանությունն է ատելություն քարոզում, այլ իշխանության հանդեպ է քարոզվում21 փետրվարի 2020 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ատելության քարոզ ոչ թե իշխանությունն է տանում, այլ իշխանության նկատմամբ է տարվում, իսկ այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատերին ինքնադատաստանի չի ենթարկում, հեղափոխության դրած կանոնների շնորհիվ է, Առաջին ալիքի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարող է ծայրահեղ հնչի, բայց, կարծում եմ` 100% իրականություն է, որ նախորդ ռեժիմի ներկայացուցիչները մինչև այսօր ՀՀ-ում ազատ շրջում են, ունեն լրատվամիջոցներ, արտահայտվում են անսահմանափակ ազատությամբ։ Այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատ շատերին ինքնադատաստանի չի ենթարկել, այն բանի շնորհիվ է, որ ՀՀ այսօրվա կառավարությունը և հեղափոխական հարթակը հստակ դրել է կանոններ՝ մենք պետք է գործենք օրինականության, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով` ծայրահեղական երևույթները պետք է կանխվեն իրավապահ մարմինների կողմից, նաև գործառույթների շրջանակում դրանց հետ կապված որոշ ստուգողական աշխատանքներ իրականացնելով: «Եթե Նաիրի Հունանյանին բերման ենթարկած լինեին մի երկու անգամ, դրա արդյունքն ավելի լա"վ կլիներ, թե ավելի վատ: Մենք այդ արդյունքն ենք արձանագրում: Կան մարդիկ, որոնք ուրիշ լեզու չեն հասկանում: Էդ մարդկանց ես խորհուրդ եմ տալիս սկսել ջութակ նվագել սովորել, որպեսզի ավելի քաղաքակիրթ բառապաշար սկսեն հասկանալ։ Հասկացողը հասկացավ՝ ինչի մասին է խոսքը»,- հայտարարել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ արդարադատությունը, փոխաբերական իմաստով և օրենքով սահմանված կարգով, ոտքերը մաքրելու է «ամենաատելի օլիգարխների վրա», ովքեր իրենք են սպառնում՝ ասելով «ոտքերս մաքրելու եմ»: «Եթե դա տեղի չունենա, ժողովուրդը բառի բուն իմաստով այդ մարդկանց վրա իր ոտքերը կմաքրի»,- հայտարարել է Փաշինյանը: Վարչապետի համոզմամբ՝ 2018-ին ՀՀ-ում հեղափոխությունն իրականացվել է սիրո և համերաշխության կոչերով և բռնության բացառման սկզբունքներով: Ոչ բռնի, թավշյա հեղափոխության անցկացման կարծիքին, սակայն, նախկին իշխանության ներկայացուցիչները համաձայն չեն. ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց տների առջև և թաղամասերում տեղադրվող սև ժապավենները, սոցցանցերում իրենց հասցեին հնչող մեկնաբանությունները բռնություն էին անվանում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է |