Լավաշի օր՝ Ծաղկունքում. Կուստուրիցան ելույթ կունենա21 փետրվարի 2020 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում օգոստոսի 1-ին Լավաշի օր է լինելու, որի ավարտին ելույթ կունենա սերբ հայտնիերաժիշտ Էմիր Կուստուրիցան` No Smoking Orchestra բենդի հետ: Միջոցառումը նվիրված է հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Լավաշի օրվա մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տարբեր ռեստորանների և տեղաբնակների ներկայացրած հայկական սնունդը և խմիչքները, հետևել լավաշ թխելուն, լսել դրա պատմությունները և մասնակցել թխման արարողությանը: Ներկայացված սննդի տեսականին, խմիչքները և ձեռքի աշխատանքները մասնակիցները կարող են գնել՝ նպաստելով գյուղացիներին և համայնքների զարգացմանը: Կազմակերպիչները հույս են հայտնել, որ ամեն տարի Լավաշի օրը կհյուրընկալի մի երկիր, որը կներկայացնի իր ազգային հացն ու խոհանոցը: Միջոցառման նպատակներից է հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ սևեռելը՝ կարևորելով դրանց համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը: Հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով Լավաշի օրվա մասին, հայտարարել էր, որ արդեն սկսում են նախապատրաստական աշխատանքներն ու ակտիվ գործակցելու են տուրօպերատորների հետ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն |