Փաշինյան. Եթե ԼՂ անվտանգության առաջարկ կա, Ադրբեջանը կարող է ձևակերպել այն՝ հայերը կքննարկեն

Փաշինյան. Եթե ԼՂ անվտանգության առաջարկ կա, Ադրբեջանը կարող է ձևակերպել այն՝ հայերը կքննարկեն

PanARMENIAN.Net - Արցախում տարածքներ չեն, այլ անվտանգություն և, եթե հնչի առաջարկ այդ անվտանգության ապահովման համար, ապա հայ ժողովուրդը կքննարկի այն, Առաջին ալիքի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ եթե Ադրբեջանն ինչ-որ կերպ համաձայնում է այդ անվտանգությանը, ՀՀ-ն պատրաստ կլինի՞ արդյոք տարածքներ զիջել, Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ Արցախում չկան տարածքներ, կա անվտագություն:

«Ստատուս քվոն ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքներն առել են վերահսկողության տակ: Իրենք հաճույքի համար չեն դա արել, արել են, որովհետև այլ տարբերակ չի եղել: Դա արվել է, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որ այդ իրավիճակի համար դառնան հասանելի: Տարածք հասկացությունն այս համատեքստում քննարկելի չէ, քննարկելի է անվտանգությունը: Եթե կա առաջարկ, անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի Ադրբեջանի, միջազգային հանրության կողմից, և հայ ժողովուրդը կքննարկի՝ իր համար դա ընդունելի է, թե՝ ոչ: Իմ կարծիքն այն է, որ Ղարաբաղն իր անվտանգությունը չի կարող զիջել»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև առանձնացրել է իր կազմած Մյունխենյան սկզբունքներից մի քանիսը՝ վերահաստատելով ավելի վաղ հնչեցրած իր դիրքորոշումները:

Հունվարի 15-ին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցով Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին բաց հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը նշել էր, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Փաշինյանն անդրադարձել էր նաև Ադրբեջանի կողմից բերվող տարածքային ամբողջականության մասին թեզին՝ նշելով, թե ԼՂ-ն ԽՍՀՄ-ից անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---