Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան21 փետրվարի 2020 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ օրինականացրել է էվթանազիան՝ չեղարկելով քրեական հետապնդումը սեփական ցանկությամբ կյանքից հեռանալուն նպաստելու համար: Մի քանի հասարակական խումբ խնդրել էր թույլ տալ բուժանձնակազմի մասնակցությամբ էվթանազիան անբուժելի հիվանդների համար: Խնդրագրերից մեկը հարյուրավոր բժիշկներ են ստորագրել: Հարցին հավանություն են տվել նաև սոցիալիստական և «կանաչների» կուսակցությունները, տեղեկացնում է euronews-ը: 2018-ի մայիսին Պորտուգալիայի խորհրդարանը մերժել էր նմանատիպ նախաձեռնությունը 5 ձայնի տարբերությամբ: Այս անգամ այն հավանության արժանացավ՝ չնայած բուռն բողոքներին, որոնց մասնակցում էին կաթոլիկ կազմակերպությունները, մի շարք տեղական ԶԼՄ-ներ և Պորտուգալիայի բժիշկների ասոցիացիան: Էվթանազիայի հակառակորդներն այն համարում են տարեց մարդկանց հետ «հաշվեհարդարի բաղադրատոմս» և պնդում, որ այդկերպ կյանքից հեռանալը հակասում է բուժաշխատողների առանցքային սկզբունքներին: Կողմնակիցները, իրենց հերթին, պնդում են, թե անբուժելի հիվանդություններով տառապողները պետք է ունենան կյանքից կամավոր հեռանալու օրինական հնարավորություն: Առաջինն ակտիվ էվթանազիան օրինականացրել են Նիդեռլանդները: Հետո անբուժելի հիվանդների մահվան բուժաջակցությունն օրինականացվեց Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում ու Կանադայում: Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է։ Առանձնանում է էվթանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիջոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |