Իրանում կորոնավիրուսից ևս 2 մարդ է մահացել21 փետրվարի 2020 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից ևս 2 մարդ է մահացել՝ նոր արձանագրված 13 նոր հիվանդների թվից: Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը: «Վարակի նոր հաստատված դեպքերից, ցավոք, ևս 2 մարդ է մահացել»,-ասել է պաշտոնյան, գրում է ՌԻԱ Նովոստին: Այդպիսով մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվն այդ երկրում հասել է 4-ի: Վարակի գրանցված դեպքերի ընդհանուր քանակն Իրանում հասել է 18-ի՝ Ղոմում, Արակում, Թեհրանում և Գիլյանում: Նոր հիվանդների մեծ մասը Ղոմի բնակիչներ են, կամ եղել են այնտեղ վերջին օրերին կամ շաբաթներին: Ղոմը շիա մահմեդականների ուխտավայր է, այդ քաղաքում է առաջին անգամ գրանցվել վիրուսի առկայությունը: Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Չինաստանից: Վերջին տվյալներով այդ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 75,400-ը, որոնցից 2236-ը մահացել են։ 24 ժամում 889 նոր դեպք է գրանցվել՝ 2 անգամ ավելի, քան նախորդ օրը: Եվս 26 երկրում վարակման ավելի քան 1000 դեպք է գրանցվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |