ԱԱԾ. Կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման դեպքերով քրգործ կա21 փետրվարի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Կեղծ օգտատերերի միջոցով նախկին և ներկա քաղաքական գործիչների հանդեպ բռնության և ահաբեկչության կոչերի, ազգային արժանապատվության նվաստացման դեպքերով Ազգային անվտանգության ծառայությունում քրգործ է հարուցվել։ «ԱԱԾ-ն ստացել է փաստական տվյալներ, որ Facebook-ում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատեր 2019-ի նոյեմբերից մինչև 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջև քարոզելով նախկին և ներկայիս քաղաքական և հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ: ԱԱԾ-ից հայտնում են, որ այդ անձինք վիրավորական արտահայտություններ են արել Հայոց լեզվի և բանակի վերաբերյալ, հրապարակել են ինչպես ՀՀ իշխանության, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի 1-ին և 2-րդ նախագահների (Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի) պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ՝ հնչեցնելով բռնության կոչեր: Հունվարին «Դիանա Հարությունյան» անունով ֆեյսբուքյան օգտատերը կալանավորվել էր. նրան մեղադրանք էր առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ինչպես նաև համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով: Երիտասարդը հունվարի 3-ին հրապարակում էր արել, իբրև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Տեղեկությունը արտատպվել էր իրանական և ադրբեջանական աղբյուրներում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |