ԻՊ կողմնակից կինը խոստովանել է` մտադիր էր պայթեցնել Լոնդոնի եկեղեցիներից մեկը21 փետրվարի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության կողմնակից կինը, որին ձերբակալել են Լոնդոնում, խոստովանել է, որ ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Լոնդոնի եկեղեցիներից մեկում: Սաֆիա Ամիրա Շեյխ անունով 36-ամյա կինը գործակցել է ԻՊ ահաբեկիչների հետ: Նրանք մտադիր էին պայթեցնել ոչ միայն Մեծ Բրիտանիայի հայտնի եկեղեցիներից մեկը, այլև նույն թաղամասում գտնվող հյուրանոցը, գրում է Lenta.ru-ն` The Daily Mail-ին հղումով: Այդ նպատակով կինը շփումներ է հաստատել պայթեցումների տեխնիկների հետ և հետախուզում իրականացրել՝ որոշելու համար, թե որտեղ պետք է տեղադրվեն պայթուցիկ սարքերը: Նա հավատարմության երդում է տվել ԻՊ-ին 2019-ի օգոստոս-հոկտեմբերի միջակայքում: Հայտնի է նաև, որ նա շփվել է ահաբեկիչների հետ չաթերում՝ Telegram-ի ծածկագրված մեսենջերում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |