Կորոնավիրուսից Եվրոպայի առաջին բնակիչն է մահացել![]() 22 փետրվարի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - COVID-19 տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Եվրոպայի բնակիչների շրջանում` Իտալիայում։ Մահացել է 78-ամյա տղամարդ, որը հոսպիտալացվել էր Վենետո շրջանում, գրում է ՌԻԱ Նովոստին` Corriere della Sera-ին և իտալական այլ ԶԼՄ-ներին հղումով։ Հոսպիտալացվել է նաև նրա 67-ամյա կինը։ Կորոնավիրուսի առկայությունը նրանց մոտ հարցականի տակ էր, որից հետո Վենետոյի ղեկավարը հայտարարել էր, որ հետազոտությունը դրական արդյունք է ցույց տվել։ Սա կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է Եվրոպայում։ Ավելի վաղ Ֆանսիայում 80-ամյա չինացի զբոսաշրջիկ էր մահացել։ Մայրցամաքային Չինաստանում վարակվածների քանակն արդեն գերազանցում է 76,000-ը։ Մահացել է 2345 մարդ, բուժվել` մոտ 20,000-ը։ Չինաստանից դուրս 1200 վարակման դեպք է գրանցվել 26 երկրում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |