Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Ռոմայի» կազմում![]() 24 փետրվարի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Լեչչեի» դեմ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Ռոման» այդ խաղում 4 գոլ է խփել: Մխիթարյանի փոխանցումից հետո խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացել է թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը: 37-րդ րոպեին Մխիթարյանը հաշիվը դարձրել է 2:0, մյուս երկու գոլը հեղինակել են Էդին Ջեկոն և Ալեքսանդր Կոլարովը: Սա Ա Սերիայում Մխիթարյանի 5-րդ գոլն էր «Ռոմայի» կազմում:
«Ռոման» 42 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |