«Ծալովի» Samsung Galaxy Z Flip-ի արտադրությունը կորոնավիրուսի պատճառով կասեցվել է![]() 24 փետրվարի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Samsung Galaxy Z Flip «ծալովի» սմարթֆոնի արտադրությունը կորոնավիրուսի պատճառով կասեցվել է: Հարավային Կորեայում գտնվող գործարանի աշխատակիցներից մեկը վարակվել է վիրուսով: Արդյունքում որոշվել է գործարանը փակել և կարանտին հայտարարել: Samsung-ի ծալովի էկրանով բոլոր սմարթֆոնները հավաքվում են Գումի քաղաքում: Թե երբ կվերականգնվի արտադրությունը՝ հայտնի չէ: Կստուգվեն բոլոր աշխատկիցները, որոնց հետ կարող էր շփում ունենալ վարակված աշխատողը, գրում է Hi-tech-ը՝ Reuters-ին հղումով: Հայտնի չէ, թե արտադրության կասեցումն ինչպես կանդրադառնա Samsung Galaxy Z Flip-ի վաճառքի վրա՝ դա շատ թանկարժեք մոդել է, որը փոքր խմբաքանակներով է վաճառվում: Եւ հազիվ թե խանութներում կան նոր «ծալովի» սմարթֆոնի մեծ պաշարներ, այնպես որ կարող է պակաս զգացվել: Galaxy Z Flip-ը Samsung-ի նոր ծալովի սմարթֆոնն է, որն արտադրվել է հին «ծալովի» հեռախոսների ոճով: Այն երկար դիսփլեյ ունի, որը ծալվում է և սմարթֆոնը կոմպակտ սարքի է վերածվում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |