2009թ. առաջին եռամսյակում Հայաստան կայցելի Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ արտոգրոծնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեմպերով, եւ պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել դրանց հետագա խորացման համար: Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հաարաբերությունների կարգավորման եւ կիպրոսյան խնդրի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ: Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը, ինչպես նաեւ տնտեսության, մշակույթի, կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:



Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է նաեւ 2009 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Հունաստանի ԱԳ նախարար, Դորա Բակոյանիսի հետ: Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Ընդունելով Երեւան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը` Հունաստանի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Հայաստան կգա հաջորդ տարվա առաջին եռամսյակում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---