ԱԳ նախարարը՝ սահմանին վիրավորի մասին. Սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու24 փետրվարի 2020 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Վտանգի ու վտանգի սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով հայ զինծառայողի վիրավորվելու պատճառ դարձած Ադրբեջանի գործողությունների մասին։ Մնացականյանն ընդգծել է՝ պետք է թույլ չտալ էսկալացիայի որևէ ռիսկ, որովհետև, «վտանգի ու վտանգի սպառնալիքի մեթոդները մերժվելու են հայկական կողմից, ղարաբաղյան կողմից», տեղեկացնում է Aysor.am-ը։ «Որովհետև գիտեք շատ լավ, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույնն է բանակցային ամբողջ փաթեթի մեջ», - ասել է նա։ Մնացականյանը նշել է նաև, որ սրացման ռիսկերի աճը թույլ չի տալու իրական առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում։ «Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019-ին՝ էսկալացիայի ավելի նվազ պատկեր, ունենք լավ օրինակ, երբ օգտագործվում է դրա համար ուղիղ գիծը։ Շատ էական է պահպանել դա ու պահպանել նվազ ռիսկերը», - ասել է ԱԳ նախարարը։ Մնացականյանը նշել է, թե պետք է հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ են եղել։ «Ես հասկանում եմ, որ վիրավոր է եղել, ինչը շատ մտահոգիչ է ու աընդունելի, մենք մեր կողմից շարունակելու ենք շատ հստակ առաջ տանել մեր օրակարգը», - ասել է նա։ Փետրվարի 23-ին ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել մարտական դիրքերի ուղղությամբ։ Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |