Չին ոստիկանները սովորում են՝ ինչպես ձերբակալել կորոնավիրուսով վարակվածներին![]() 25 փետրվարի 2020 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի ոստիկանները սովորում են, թե ինչպես ձերբակալել կորոնավիրուսով վարակված և գործակցել չցանկացող մարդկանց՝ նրանց գլխին ցանց նետելով, փոխանցում է Sky News-ը: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են զինված ոստիկանները մեքենայից դուրս հրավիրում ենթադրյալ վարակակրին, ով հրաժարվում է ենթարկվել հրահանգներին: Իջնելուց հետո ենթադրյալ վարակակրի գլխին ձկնորսական ցանց են գցում, ապա՝ ձերբակալում: Հոլովակում ոստիկաններից մի քանիսը SWAT հատուկ ջոկատից են, որոշները կրում են հատուկ պաշտպանիչ արտահագուստ: Գործողությունից հետո ախտահանող միջոցներով տարածքը մաքրվում է: Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2600-ը: Երկրում ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |