Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին24 փետրվարի 2020 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, ասվում է դատական տեղեկատվական համակարգում: Հայցով Թովմասյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին: Փաշինյանը հայտարարել էր, որ 2018-ի մայիսից Թովմասյանը նախ ամենօրյա, ապա` ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել վարչապետին` ասելով, թե քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։ Ավելի ուշ՝ հունվարի 25-ին, Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ ինքը վարչապետին 20 օր ժամանակ է տալիս՝ ապացուցելու իր հայտարարությունները, հակառակ դեպքում խոստանում է նրան դատի տալ: Որպես իր ասածի ապացույց, Փաշինյանը հրապարակել էր Թովմասյանից նվեր ստացած գրիչը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |