Կանարյան կղզիներում կորոնավիրուսի պատճառով մոտ 1000 մարդ է մեկուսացվել![]() 25 փետրվարի 2020 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի իշխանությունները որոշել են կորոնավիրուսի պատճառով կարանտին սահմանել Տեներիֆե կղզու հարավում գտնվող Costa Adeje Palace հյուրանոցում: Այժմ հյուրանոցի տարածքում մոտ 1000 մարդ կա, տեղեկացնում է «Նովայա Գազետան»՝ Diario de Avisos պարբերականին հղումով: Որոշումը կայացվել է, երբ հյուրերից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Զբոսաշրջիկը՝ իտալացի բժիշկը, հանգստավայր է ժամանել կնոջ հետ: Հյուրանոցում նա մնացել է մեկ շաբաթ, որից հետո հոսպիտալացվել է: Սա Կանարյան կղզիներում հիվանդության արդեն երկրորդ դեպքն է, և երրորդը՝ Իսպանիայի ամբողջ տարածքում: Կղզիներում գրանցված առաջին հիվանդը զբոսաշրջիկ էր Գերմանիայից, որը հանգստանում էր Լա Գոմերա կղզում: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն դեռ կարանտինի մեջ է: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը փետրվարի 25-ի դրությամբ գերազանցել է 2600-ը: Ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին: 2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբի արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |