Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի հայերը քայլերթի և բողոքի ցույցի դուրս կգան![]() 26 փետրվարի 2020 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ Լոս Անջելեսի հայ համայնքը դուրս կգա քայլերթի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հազարավոր մարդիկ կանցնեն քաղաքի փողոցներով դեպի Մոնթեբելոյում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, որտեղ ծաղիկներ կդնեն, տեղեկացնում է Asbarez-ը: «Հանուն արդարության երթը կմեկնարկի առավոտյան ժամը 11-ին՝ Լոս Անջելեսի Little Armenia թաղամասից: Տասնյակ հազարավոր մարդիկ կանցնեն Հոլիվուդով, դեպի Հոլիվուդյան ճեմուղում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հրապարակ՝ իրենց հավատարմությունը հայտնելով հանուն արդարության և ճշմարտության մեր ժողովրդի պայքարին»,- ասվում է հրապարակման մեջ: Ապրիլի 24-ի միջոցառումները կավարտվեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության մոտ բողոքի ցույցով, որտեղ հավաքվածները կպահանջեն ճանաչում և արդարություն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 26-ին Նյու Յորքում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենամյա միջոցառում կկայանա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |