Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Թել Ավիվը կլինի![]() 25 փետրվարի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն այսուհետ Թել Ավիվը կլինի: Մինչև այդ նստավայրը Երևանն էր: Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի 2018-ի մարտի 31-ի ՆՀ-200-Ա հրամանագրում փոփոխություն անելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի.Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,- ասված է հրամանագրում: ՀՀ-ն և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ին: Արմեն Սմբատյանը Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է 2018-ի մարտից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |