Չինաստանում կորոնավիրուսից մահերը գերազանցել են 2700-ը![]() 26 փետրվարի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Չինաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է մոտ 78,064, մահացածների ընդհանուր թիվը 2715 է, մոտ 29,000 մարդ էլ առողջացել է: Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, մահացել է 52 մարդ, փոխանցում է ՌԲԿ-ն: Վարակի ծագման օջախը համարվող Հուբեյ նահանգում կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը մոտ 41,000 է: Նշվում է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 80,967 մարդ: Ասիական երկրներում՝ Չինաստանից բացի, վարակվածության ամենաբարձր ցուցանիշը Հարավային Կորեայում է` 1146 վարակված և մահվան 11 դեպք: Եվրոպայի տարածքում կորոնավիրուսով վարակվածների ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ վարակակիրները մոտ 323-ն են, վիրուսից մահացել է 11 մարդ: ՀՀ-ն երկու ամսով դադարեցրել է մուտքի վիզայի ազատ ռեժիմը Չինաստանի հետ և երկու շաբաթով փակել ցամաքային սահմանն Իրանի հետ: Փետրվարի 25-ի տվյալով՝ Իրանում 15 մարդ է մահացել վիրուսից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |