Էրդողան. ԼՂ հիմնահարցը նաև Թուրքիայի խնդիրն է![]() 26 փետրվարի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է, փոխանցում է Moscow-Baku.ru-ն: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ համար այնպիսի հարց է, ինչպիսին և Ադրբեջանի: Մեր ցանկությունն է հասնել այնպիսի կարգավորման, որը կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը: Իլհամ Ալիևն էլ ասել է, թե Ադրբեջանի իշխանությունը և ժողովուրդը մշտապես սատարում են Թուրքիային ու հավելել՝ իրենց միությունը հավերժ է: Էրդողանը մեկօրյա այցով Բաքվում էր՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական ռազմավարական գործակցության բարձր մակարդակով խորհրդի 8-րդ նիստին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |