Մարիա Շարապովան հեռանում է մեծ սպորտից![]() 26 փետրվարի 2020 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Այդ մասին նա գրել է Vanity Fair-ի իր սյունյակում: «Թենիս, ես քեզ հրաժեշտ եմ տալիս»,- գրել է 32-ամյա թենիսիստուհին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Իր վերջին հաղթանակը WTA մրցաշարում Շարապովան տոնել է 2017-ին՝ չինական Տյանցզինում անցկացված մրցաշարում: 2020-ին Ավստրալիայի բաց առաջնությունում Շարապովան դուրս է մնացել առաջին շրջանում՝ պարտվելով խորվաթուհի Դոննա Վեկիչին: Մարիա Շարապովան ռուս թենիսիստուհի է, թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոն։ Թենիսի պատմության մեջ այն թենիսիտուհիներից մեկն է, ով տիրում է, այսպես կոչված, «կարիերային սաղավարտին» (տարբեր տարիներին հաղթանակ է տարել Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերում): Նա նաև աշխարհի մարզուհիների մեջ առաջատարներից է՝ ըստ վաստակած գովազդային գումարների։ Շարապովան Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |