Թորոսյան. Վրաստանում կորոնավիրուսով հիվանդի հետ 4 շփվածի մոտ վարակ չկա![]() 27 փետրվարի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ պացիենտի հետ շփված 4 անձի մոտ հետազոտության արդյունքում վարակ չի հայտնաբերվել, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հայտնել է նրա վրացի պաշտոնակից Եկատերինե Տիկարաձեն: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Թորոսյանը, նա խոսել է Տիկարաձեի հետ՝ հասկանալու համար կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հարևան երկրում: Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում 1 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը երկիր է ժամանել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։ Ըստ նախարարի՝ Վրաստանում կորոնավիորսով վարակված անձի հետ շփվածները 14 օր կմնան կարանտինի մեջ: Al Jazeera-ի հաղորդմամբ՝ փետրվարի 27-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահվան 19 դեպք կար, վարակակիրների թիվը հասել է մոտ 139-ի: ՀՀ-ն երկու շաբաթով փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը և սահմանափակել օդային հաղորդակցությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |