Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգման համար Մայր աթոռը հանգանակություն է սկսում

Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգման համար Մայր աթոռը  հանգանակություն է սկսում

PanARMENIAN.Net - Մայր աթոռ Սբ Էջմիածինը համազգային հանգանակություն է հայտարարում Մայր տաճարի հիմնանորոգման համար, որի հրատապ ամրակայումն ու հիմնանորոգումը սկսվել էր 2017-ին: Նպատակն է խուսափել հնարավոր փլուզման վտանգից: Մայր Տաճարի վերջին մասնակի ամրակայումն արվել է 1950-60-ականներին:

«Սա վերջին հարյուրամյակներում կատարվող մեծագույն հիմնանորոգությունն է, որը պահանջում է նաև աշխարհի բոլոր ծագերում բնակվող մեր ժողովրդի զավակների անմիջական մասնակցությունը»,- ասվում է Մայր աթոռի հայտարարության մեջ։

Այս կապակցությամբ 2019-ի հունիսի 23-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Կաթողիկոսը սրբատառ կոնդակով հայությանն ուղղել է Գրիգոր Լուսավորչի «Եկե՛ք կառուցենք լույսի Սուրբ Խորանը» կոչը։

Նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով ստեղծվել են հոգաբարձուների պատվո հանձնախումբ և գործադիր մարմին: Հաստատվել է նաև աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Հովնան արք․ Տերտերյանի գլխավորությամբ: Սփյուռքի տարբեր թեմերում և համայնքներում ձևավորվել են տեղական հանձնախմբեր:

Նվիրատվությունները կարելի է փոխանցել և տաճարի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ պաշտոնական կայքի միջոցով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---