Վրաստանը կորոնավիրուսի պատճառով 2 շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմանը![]() 27 փետրվարի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի հետ սահմանը 2 շաբաթով փակվել է, փոխանցում է Turan.az-ը: Նման որոշում կայացվել է, երբ փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը․ վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել Իրանից Ադրբեջանի տարածքով։ Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկրում խուճապ չկա, իրենք ձեռնարկում են միջոցառումներ, որ երկրում համաճարակ չլինի: Տիկարաձեն նշել է, որ կորոնավիրուսվ վարակված քաղաքացու վիճակը նորմալ է, իսկ երկիրը լիովին պատրաստ է համաճարակի բռնկման դեմ պայքարին: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Տիկարաձեի հետ և տեղեկացել, որ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ պացիենտի հետ շփված 4 անձի մոտ հետազոտության արդյունքում վարակ չի հայտնաբերվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |