Time. Աշխարհում բավականաչափ բուժդիմակ չկա՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար27 փետրվարի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը համարվում է բժշկական դիմակների ամենախոշոր արտադրողը ամբողջ աշխարհում, որտեղ օրական արտադրվում է 20 մլն դիմակ, բայց միայն երկրի ներքին պահանջարկն օրական 50-60 մլն է, գրում է Time-ը` բացատրելով, թե ինչու աշխարհի տարբեր երկրներում մարդիկ չեն կարողանում գտնել դիմակ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Որոշ մասնագետներ կասկածում են, թե բժշկական դիմակն իրոք կարող է ազդել վիրուսից պաշտպանվելու վրա: ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունից էլ նշել են, որ վիրուսը տարածվում է հիմնականում այն դեպքում, երբ վարակակիրը շփվել է մեկ այլ անձի հետ, հազացել կամ փռշտացել այդ ընթացքում: Նշվում է նաև, որ վիրաբուժական դիմակները կարող են որոշակի, բայց «շատ համեստ» պաշտպանվածություն ապահովել: Չնայած դրան՝ աշխարհում դիմակների պահանջարկն ու արժեքն աճում են: Օրինակ՝ Amazon-ի նման օնլայն հարթակներում դիմակների արժեքը բարձրացել է մի քանի հարյուր դոլարով: Նշվում է, որ չինական դիմակ արտադրող ընկերությունները փետրվարի կեսից գործում են 76% հզորությամբ, իսկ միայն Չինաստանում դիմակների պահանջարկը կարող է ավելի շատ լինել, քան հայտարարվում է (խոսվում է օրական մոտ 400 մլն դիմակի պահանջարկի մասին): ԱՄՆ առողջապահության նախարարությունից ևս հայտարարել են, որ իրենք ավելի քիչ դիմակներ ունեն, քան անհրաժեշտ կլինի համաճարակի հնարավոր բռնկման դեպքում. ԱՄՆ-ն ունի 30 մլն դիմակ, սակայն խոշոր համաճարակի բռնկման պարագայում անհրաժեշտ կլինի 300 մլն: Փետրվարի 24-ին հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում մոտ մոտ 160,000 դիմակ կա, քայլեր են տարվում լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |